ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08։15-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Ստեփան Չախոյանն իր Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում դեպի Հրազդան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մեքենան վերածվել է մոխրակույտի։ Վարորդ Ս. Չախոյանը ավտոմեքենայի մեջ ամբողջովին այրվել է։
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատողները։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել դուրս բերել վարորդի մոխրացած դին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ -0-