ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Air Canada» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որ կատարել է Նյու Յորք- Տորոնտո չվերթը, կորցրել է շասսիի անիվներից մեկն օդ բարձրանալու ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով CTV News-ին:
Ավիաընկերության հաղորդմամբ, օդաչուն արտակարգ իրավիճակ է հայտարարել, որպեսզի օդանավը ստանա Տորոնտոյում վայրէջք կատարելու առաջնահերթություն: Օդանավում եղել են 120 ուղևորներ և անձնակազմի 5 անդամ:
Վթարային բրիգադներн ուսումնասիրել են ստացված վնասները, այնուամենայնիվ, ավիաընկերությունը չի հստակեցրել, թե հաջողվել է արդյոք կարգավորել անսարքությունը: -0-