Տղամարդը սոցցանցի ուղիղ եթերում բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել․ նրան ձերբակալել են (ՎԻԴԵՈ)

09.05.2020, 15:39
Տղամարդը սոցցանցի ուղիղ եթերում բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել․ նրան ձերբակալել են․ ՎԻԴԵՈ
Տղամարդը սոցցանցի ուղիղ եթերում բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել․ նրան ձերբակալել են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Տղամարդու հանդեպ քրեական գործ է հարուցվել Facebook-ում ուղիղ եթերով հնչեցրած սպառնալիքների առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Ըստ հաղորդագրության՝ մայիսի 6-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։

«Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց և ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը շարունակվում է։-0-