437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Տղամարդը 3 մլն. դրամից ավել գումար է շորթել արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով

19:00
20 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի բնակչի կողմից անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի և առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը :

Ըստ գերատեսչության հաղորդման, իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի բնակիչը՝ ծնված 1991թ, շորթմամբ հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի օգոստոս ամսին «Օդնոկլասսնիկի.ռու» սոցիալական ցանցում կեղծ տվյալներով գրանցված իր անհատական էջով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչի հետ: Վերջիններս մտերմացել են, ինտիմ բնույթի հաղորդագրություններ ուղարկել միմյանց, որից հետո անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2016 թվականի օգոստոսի 11-ից մինչև 2020 թվականի հունվարի 07-ն ընկած ժամանակահատվածում, վճարային համակարգերով փոխանցման եղանակով, շորթմամբ մաս-մաս ստացել է ընդհանուր 3.244.985 ՀՀ դրամ գումար՝ Երևան քաղաքի բնակչին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 2017 թվականի մայիս ամսին, 29-ամյա տղամարդը, նույն եղանակով ծանոթանալով Երևան քաղաքի մեկ այլ բնակչի հետ, մտերմացել է վերջինիս հետ և անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2017 թվականի մայիսի 08-ին վերջինիս վճարային տերմինալով իրեն զգալի չափերի գումար փոխանցելու պահանջ է ներկայացրել:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը : Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ :

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը