Տղամարդու դի է հայտնաբերվել 150 մետր խորությամբ ձորից

17.03.2025, 10:49
Աբովյանում տղամարդու դի է հայտնաբերվել
Տղամարդու դի է հայտնաբերվել 150 մետր խորությամբ ձորից

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 16-ին, ժամը 17։45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ձորից (մոտ 150 մետր) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։