Տղամարդը տաղավարում թողել էր ատրճանակ ու փամփուշտներ և զանգել ոստիկանություն

12.06.2025, 21:15
Տղամարդն ատրճանակն ու փամփուշտները թողել էր տաղավարում և զանգել ոստիկանություն
Տղամարդը տաղավարում թողել էր ատրճանակ ու փամփուշտներ և զանգել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Տղամարդն ատրճանակն ու փամփուշտները թողել էր տաղավարում և զանգել ոստիկանություն։

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 8-ին Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հրազդանի Ծովինար լճի երկաթյա տաղավարներում զենք-զինամթերք է թողել։

Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները Հրազդան-Բջնի ճանապարհին՝ Ծովինար ջրամբարի հարակից տաղավարում, հայտնաբերել են «ՏՏ» մոդելի ատրճանակ՝ դատարկ պահունակով, և 7 փամփուշտ։«Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: