438.65
4.42
404.14
+3
Եղանակը Երևանում
Հայ

Տավուշի մարզպետը՝ Խաշթառակում ողբերգության մասին. այս դեպքը ցնցել է բոլորիս

18:05
22 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում դանաորեն ծեծված երեխաները մինչ օրս վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից մեկի կյանքին վտանգ է սպառնում:

Загружается новость ... "Лево"

ՔԿ-ի հաղորդմամբ, երեխաների պապը, իր անդորրը խանգարելու պատճառով ձեռքերով, ոտքերով փայտով բազմաթիվ վնասվածքներ հասցրել թոռանը և ևս երկու փոքրիկները: Քրեական գործ է հարուցվել, իսկ 58-ամյա պապը ձերբակալված է, հարուցվել է քրգործ: Իսկ նախօրեին հայտնի է դարձել դեպքի վերաբերյալ նոր հանգամանքներ, պարզվել է որ երկու երեխաների հորաքույրը, ով նաև ձերբակալվածի դուստրն է և ունի 5 երեխա, նույնպես ձերբակալվել է: Պարզվել է, որ 28-ամյա կինը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Ինչպես հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ, Գևորգ Դերձյանը, Տավուշի մարզում դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռեւս վտանգ է սպառնում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար:

«Ընտանիքի մյուս 5 երեխաները, որոնք նախօրեին նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն գտնվում են կայուն վիճակում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է Դերձյանն իր Facebook-յան էջում:

Նախօրեին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն հրավիրել էր արտահերթ խորհրդակցություն մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը: Այս մասին նշվում է Տավուշի մարզպետարանի Facebook-յան էջում:

«Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների պաշտպանության համակարգի բացթողման արդյունք է: Ընտանիքի խնդրի լուծմանը զուգընթաց պետք է գույքագրել և անմիջապես լուծել բոլոր նմանատիպ խնդիրները»,- նշել է մարզպետը:

Նշանակվել է ծառայողական քննություն, տրվել են ցուցումներ և առաջադրանքներ, դրանք կատարելու համար 1 շաբաթ ժամանակ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ