Տարեց կինը մահացել է թոռանը լողացնելուց հետո, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

23.03.2018, 10:57
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Տարեց կինը մահացել է թոռանը լողացնելուց հետո, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Երևանի Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց:

Загружается новость ... "Право"

Աղբյուրի տեղեկացմամբ, տատիկի մահվան պատճառը եղել է էլեկտրական տաքացուցիչից հոսանքահարվելը։

Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բժիշկներին հաջողվել է դրական ցուցանիշներ ապահովել երեխայի կյանքի համար, այժմ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: -0-