Սուպերմարկետում հնչած պայթյունից տուժածների թիվն ավելացել է (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

30.11.2017, 20:24
Հինգշաբթի ցերեկը պայթյուն է տեղի ունեցել երևանյան սուպերմարկետներից մեկում։
Սուպերմարկետում հնչած պայթյունից տուժածների թիվն ավելացել է  (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի ցերեկը պայթյուն է տեղի ունեցել երևանյան սուպերմարկետներից մեկում։

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, պայթյունը գրանցվել է «Ծարավ Աղբյուր» փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում։ տեղի է ունեցել պայթյուն:

«Ըստ նախնական տվյալների ապահեստի ներսում՝ ապակե պատուհաններով սենյակում (6 քմ), պայթել է տաքացուցիչի կողքին դրված ներկի տարան՝ առանց հրդեհի բռնկման»,– ասվում է հաղորդման մեջ։

Загружается новость ... "Лево"

Հաղորդվել էր, որ պատահարի հետևանքով վնասվել է աշխատակցի ոտքը, որին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: 

Ավելի ուշ պարզվել է, որ պահեստում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում: Պահեստի սենյակում էլեկտրական տաքացուցիչի մոտ դրված է հեղուկացիր ներկի տարան պայթել է, ինչի հետևանքով կոտրվել են սենյակի ապակիները (մոտ 3 քմ): Պայթյունից տուժել են երեք աշխատակիցներ` 1990 թ. ծնված Ա. Գ.-ի և 1993 թ. ծնված Ս. Մ.-ի մազերը, 1990 թ. ծնված Շ. Մ.-ի մազերը և ոտքը մասամբ այրվել են:

Շտապօգնության աշխատակիցները Շ. Մ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: -0-