Ստամբուլի օդանավակայանում որոտացած պայթյունից հայեր չեն տուժել. ՀՀ ԱԳՆ
29.06.2016,
00:53
Նախնական տվյալներով, Ստամբուլի օդանավակայանում որոտացած պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախնական տվյալներով, Ստամբուլի օդանավակայանում որոտացած պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան։
Այդ մասին ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության Twitter-ի միկրոբլոգում։
Երեքշաբթի Ստամբուլի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով տասը մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել։ ԶԼՄ-ների հաղորդմամբ, պայթյունների հեղինակները երկու մահապարտներ էին, երրորդը թաքնվել է օդանավակայանի տարածքում։ Ականատեսները պնդում են, որ նա կրակել է մարդկանց ուղղությամբ։ --0--