530.17
7.45
476.34
+8
Եղանակը Երևանում
Հայ

Սպանության փորձ Վանաձորում. 27–ամյա երիտասարդի գլխին կրակել են որսորդական հրացանից

21:18
19 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 19-ին ժամը 12:10-ի սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի մոտից իրենց մոտ է տեղափոխվել 1991 թվականին ծնված երիտասարդ։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախնական տվյալներով, 2019 թվականի սեպտեմբերի 19-ի առավոտյան, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր ծանոթի ավտոմեքենայով գնացել է 27-ամյա երիտասարդի հետ հանդիպման: Տեսելնելով, որ վերջինս իրենց է մոտենում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր պայուսակում պահվող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել 27-ամյա երիտասարդի ուղղությամբ և դիմել փախուստի:

Կատարվել են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչներ են: Նրանցից մեկը՝ ավտոմեքենայի վարորդը, հայտնաբերվել և ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող գործիքը՝ որսորդական հրացանը:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է որսորդական հրացանից կրակված երեք պարկուճ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:03
20 Հոկտեմբերի 2019
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել:
13:59
19 Հոկտեմբերի 2019
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը:
21:15
18 Հոկտեմբերի 2019
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել (ՎԻԴԵՈ)
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել:
20:37
18 Հոկտեմբերի 2019
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է (ՎԻԴԵՈ)
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է:
17:31
18 Հոկտեմբերի 2019
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող, զգալի գումարներ է հափշտակել
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող,  զգալի գումարներ է հափշտակել:
17:00
18 Հոկտեմբերի 2019
Խուլիգանություն ալկոհոլի ազդեցության տակ. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
Պարզվել են 20-ամյա երիտասարդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
21:15
17 Հոկտեմբերի 2019
77–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 77–ամյա Կնյազ Ջանունցը:
17:55
17 Հոկտեմբերի 2019
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից:
16:20
17 Հոկտեմբերի 2019
Կապանում փլուզված տան փլատակների տակից դուրս են բերվել տղամարդու և կնոջ դիեր
Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
11:47
17 Հոկտեմբերի 2019
Կապանում երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել, ներսում մարդիկ կան (ՎԻԴԵՈ)
Սյունիքի մարզում փլուզում է տեղի ունեցել։
11:11
17 Հոկտեմբերի 2019
Սյունիքում վնասվել է կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են գետը (ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
15:22
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ: