436.74
4.42
403.98
+5
Եղանակը Երևանում
Հայ

Սկանդալ «Դայմոնդ» ռեստորանում. աշխատակցուհին ասել է, որ ռեստորանի տնօրենը 20 րոպե ծեծել է իրեն (ՎԻԴԵՈ)

21:22
01 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Բուզանդի փողոցում գտնվող ռեստորանում աշխատող 49-ամա մի կին շաբաթ օրը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ գումար է կորցրել՝ խնդրելով ոստիկան մոտենա:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մեկնել են ռեստորան, որտեղ նրանց է մոտեցել ահազանգող կինը և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:

Կինը ոստիկաններին հայտնել է, որ գումարի հետ կապված խնդիր է առաջացել ռեստորանի 24-ամյա տնօրենուհու հետ, և իր նկատմամբ բռնություն են գործադրել:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, պարզաբանումների համար տնօրենը հրավիրվել է բաժին, սակայն չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին՝ դրսևորելով ոչ իրավաչափ վարքագիծ։

Նրան են միացել այլ անձինք ևս, որոնք դիմադրություն են ցույց տվել ոստիկանության ծառայողներին՝ պահանջելով հեռանալ։

Ոստիկանության ծառայողները ռեստորանից բերման են ենթարկել դիմադրություն ցույց տված բոլոր անձանց։

«Հունիսի 29-ին, ժամը 00.25-ին, ահազանգող կինը հաղորդում է տվել, որ մենեջերն ուժ գործադրելով իրեն տարել է ռեստորանի հանդերձարան և շուրջ հինգ րոպե զրկել ազատ տեղաշարժման իրավունքից, որից հետո տնօրենուհին երկու հոգու հետ շուրջ 20 րոպե սահմանափակել է իր ազատ տեղաշարժը, որի ժամանակ ծեծի են ենթարկել իրեն»,– ասվում է հաղորդման մեջ։


Քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածների հատկանիշներով։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տնօրենը ձերբակալվել է:

Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները գրել են, որ «Դայմոնդ» ռեստորանի տնօրենը և մի քանի աշխատողներ բերման են ենթարկվել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
12:30
29 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:04
29 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` 6 մեքենայի մասնակցությամբ
Երևանի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
10:10
28 Փետրվարի 2024
Զինծառայողը գնդացրով սպանել է համածառայակցին վեճից հետո
Սարսափելի դեպք մարտական դիրքում