Սիսիանում տեղացած ուժեղ կարկուտը բերքը հավասարեցրել է զրոյի (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
29.06.2017,
20:31
Ժամեր առաջ ուժեղ կարկուտ ու անձրև է տեղացել Սյունիքի մարզում:

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ժամեր առաջ ուժեղ կարկուտ ու անձրև է տեղացել Սյունիքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ուժեղ կարկուտն ու անձրևը վայրկյանների ընթացքում Սիսիան քաղաքում գյուղատնտեսությունն ամբողջովին հավասարեցրել է զրոյի:

Փողոցներում կարկուտն ու անձրևը մեծ վարարումով հոսել են, որոշ փողոցներում էլ ջրի բարձրությունն անցել է 40-50 սմ-ը:

Սիսանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ծանոթացել է պատճառած վնասների չափին, որ կատարվածի մասին տեղեկությունը փոխանցի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին։ -0-