434.08
7.76
412.62
+24
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)

20:40
06 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։

Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացնում են ռումբերի որոնման աշխատանքներ։

Տեղազննման արդյունքում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել։

ժամը 13։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ռումբ է տեղադրվելու Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են տարհանման աշխատանքներ (մոտ 500 քաղաքացի)։

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:38
22 Հունիսի 2022
Սևանում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Սևանում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ
10:53
22 Հունիսի 2022
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Mercedes–ն ընկել է ճահիճը, վարորդը և ուղևորը մահացել են
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. Mercedes–ն ընկել է ճահիճը, վարորդը և ուղևորը մահացել են
16:32
21 Հունիսի 2022
Գյումրիում հողաշերտ է փլվել, կա տուժած
Գյումրիում հողաշերտ է փլվել, կա տուժած
15:58
21 Հունիսի 2022
Երևանում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել. 29–ամյա վարորդը տեղում մահացել. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Երևանում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել. 29–ամյա վարորդը տեղում մահացել. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
14:13
21 Հունիսի 2022
Երևանում Opel–ը բախվել է սյանը. 29–ամյա քաղաքացին մահացել է, կա տուժած
Երևանում Opel–ը բախվել է սյանը. 29–ամյա քաղաքացին մահացել է, կա տուժած
19:56
20 Հունիսի 2022
Հրապարակվել են կադրեր Նիգավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Նիգավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության վայրից. ՎԻԴԵՈ
14:40
20 Հունիսի 2022
Երևանում 50-ամյա տղամարդը կանգառում մոտեցել է 49-ամյա նախկին կնոջն ու դանակահարել է
Երևանում 50-ամյա տղամարդը կանգառում մոտեցել է 49-ամյա նախկին կնոջն ու դանակահարել է
14:10
20 Հունիսի 2022
Վահագնի թաղամասի մոտ զինամթերք է հայտնաբերվել
Վահագնի թաղամասի մոտ զինամթերք է հայտնաբերվել
12:04
20 Հունիսի 2022
Արտակարգ պատահար Երևանում. պարեկները, իրենց կյանքը վտանգելով, փրկել են 3 երեխաների մորը. վերջինս ցանկանում էր ինքնասպանություն գործել
Արտակարգ պատահար Երևանում. պարեկները, իրենց կյանքը վտանգելով, փրկել են 3 երեխաների մորը. վերջինս ցանկանում էր ինքնասպանություն գործել
11:55
20 Հունիսի 2022
Պարզվել է Նիգավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դրդապատճառը, կա ձերբակալված
Պարզվել է Նիգավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դրդապատճառը, կա ձերբակալված
11:21
20 Հունիսի 2022
ԶԼՄ-ները հայտնում են Փաշինյանի կողմնակիցների և հակառակորդների մասնակցությամբ գրանցված կրակոցների մասին, կան զոհեր. ոստիկանությունը մեկնաբանում է
ԶԼՄ-ները հայտնում են Փաշինյանի կողմնակիցների և հակառակորդների մասնակցությամբ գրանցված կրակոցների մասին, կան զոհեր. ոստիկանությունը մեկնաբանում է
16:48
18 Հունիսի 2022
Երևանում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ ու վիրավոր
Երևանում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ ու վիրավոր