ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com-ի Ժամը 23։20-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ «Էվրիկա» խանութի դիմաց, բախվել են Mercedes, Nissan, BMW, Honda մակնիշի ավտոմեքենաները։
Կայքի հաղորդմամբ, բախման հետևանքով Honda-ն կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: -0-