Շղթայական ավտովթար՝ Երևանում․ 4 մեքենա է բախվել

02.05.2025, 10:32
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ 4 մեքենա է բախվել

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են «Lexus», «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Shamshyan.com–ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 մարդ տեղում անհրաժեշտ բուժօգնությունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։