Սարսափելի դեպք՝ Գյումրիում․ 37–ամյա տղամարդը դանակահարել ու սպանել է սեփական ծնողներին

16.12.2025, 12:07
Սահմռկեցուցիչ դեպք․ Գյումրիում 37–ամյա տղամարդը դանակահարել է սեփական հորն ու մորը
Սարսափելի դեպք՝ Գյումրիում․ 37–ամյա տղամարդը դանակահարել ու սպանել է սեփական ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10․10-ի սահմաններում, 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է և հարազատները չեն արձագանքում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։

Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։ Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի հետևանքով նրանք մահացել են։

Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ինչպես նշել է shamshyan.com–ը, 7 տարի առաջ էլ է 37-ամյա տղամարդը սպանության փորձ կատարել իր ծնողների նկատմամբ, երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: