526.33
7.47
477.22
-1
Եղանակը Երևանում
Հայ

Սարսափելի ՃՏՊ Երևանում. KIA–ի վարորդը մխրճվել է բնակելի տան մեջ. կան տուժածներ (ՖՈՏՈ)

10:22
03 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանն իր վարած KIA մակնիշի 01 ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է թիվ 17 տան մեջ:

пьяный автомобилист разбил стену дома

Բախման հետևանքով տան մի մեծ հատված փլուզվել է, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել տանը գտնվող երեխաներին, որից հետո 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի մասին տեղեկանալով՝ ժամանել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով տեղում հանձնարարականներ է տվել թաղապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներին և խոստացել, որ հնարավորի սահմաններում սատար են կանգնելու տուժած բնակիչներին:

пьяный автомобилист разбил стену дома

Կայքի հաղորդմամբ, վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները:

Աղբյուրի տեղեկացմամբ, տան պատը, առաստաղն ամբողջովին դարձել են ոչ պիտանի, իսկ տանն այդ հատվածում երեխաները խաղալիս են եղել, երբ վարորդը KIA-ով մխրճվել է տան մեջ:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:04
11 Նոյեմբերի 2019
Յակուտիայում վարորդը վրաերթի է ենթարկել 14–ամյա դպրոցականի. երկուսն էլ մահացել են (ՎԻԴԵՈ)
Յակուտիայում վարորդը վրաերթի է ենթարկել 14–ամյա դպրոցականի. երկուսն էլ մահացել են:
17:31
11 Նոյեմբերի 2019
Մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել. Գյումրիում 25–ամյա երիտասարդը բռնվել է պատուհանից դուրս գալիս
Մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել. Գյումրիում 25–ամյա երիտասարդը բռնվել է պատուհանից դուրս գալիս:
17:19
11 Նոյեմբերի 2019
Մոսկվայում մայրն ու 2 երեխաներն ընկել են շենքի 9–րդ հարկից
Մոսկվայում մայրն ու 2 երեխաներն ընկել են շենքի 9–րդ հարկից:
16:49
11 Նոյեմբերի 2019
Կասկադյորական ավտովթար Երևանում. 09–ը գլխիվայր հայտնվել է Հրազդանի կիրճում
Կասկադյորական ավտովթար Երևանում. 09–ը գլխիվայր հայտնվել է Հրազդանի կիրճում:
12:22
11 Նոյեմբերի 2019
Օձերը չեն դադարում գրոհել. Արմավիրի մարզում օձ է հայտնաբերվել
Օձերը չեն դադարում գրոհել. Արմավիրի մարզում օձ է հայտնաբերվել:
10:43
11 Նոյեմբերի 2019
Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 3–ը մանկահասակ երեխաներ են
Խոշոր ավտովթար Երևանում. 5 վիրավորներից 3–ը մանկահասակ երեխաներ են:
21:15
10 Նոյեմբերի 2019
Արարատում մի ողջ ընտանիք հոսպիտալացվել է`թունավորման ախտանիշներով, այդ թվում` 5 մանկահասակ երեխա
Արարատում մի ողջ ընտանիք հոսպիտալացվել է`թունավորման ախտանիշներով, այդ թվում`  5 մանկահասակ երեխա:
17:55
10 Նոյեմբերի 2019
Օձերը գրոհում են անգամ խոր աշնանը. Երևանում օձ է հայտնաբերվել
Օձերը գրոհում են անգամ խոր աշնանը. Երևանում օձ է հայտնաբերվել:
12:33
10 Նոյեմբերի 2019
ԱԺ վարչական տարածքում հրդեհի հետևանքով տուժած օտարերկրացու վիճակը ծանր է
Այրվել է մարմնի 15 և շնչուղիների 5 տոկոսը. ԱԺ վարչական տարածքում հրդեհի հետևանքով տուժած օտարերկրացու վիճակը ծանր է։
11:00
10 Նոյեմբերի 2019
Մահվան ելքով վրաերթ Երևանում. միջին տարիքի տղամարդը հիվանդանոցում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Երևանում. միջին տարիքի տղամարդը հիվանդանոցում մահացել է:
19:05
09 Նոյեմբերի 2019
Ազգային ժողովի վարչական տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Այսօր ցերեկը Ազգային ժողովի վարչական տարածքում բռնկված հրդեհը մարվել է. դեպքի վայր էր ժամանել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
18:21
09 Նոյեմբերի 2019
Խոշոր ավտովթար Երևանում.3 վիրավորներից մեկը մանկահասակ է
Խոշոր ավտովթար Երևանում.3 վիրավորներից մեկը մանկահասակ է: