Ռուսական ռազմակայանի զինծառայողներ են զոհվել ավտովթարի հետևանքով Վանաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.09.2016, 15:22
Շաբաթ վաղ առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ռուսական ռազմակայանի զինծառայողներ են զոհվել ավտովթարի հետևանքով Վանաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ վաղ առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Վանաձոր-Երևան ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 60 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել են, 2-ը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Կայքի հաղորդմամբ, մահացածները զինվորականներ են, ովքեր ծառայում են Հայաստանում տեղակայված ռուսական N ռազմակայանում:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը:

Փրկարարները վիրավորներին դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։ Ըստ բժիշկների, վիրավորների վնասվածքները լուրջ են:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ -0-