Ռուսական ռազմակայանի զինծառայող է սպանվել Գյումրիում
22.04.2017,
20:15
Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողի դի է հայտնաբերվել Գյումրիում, Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հաղորդման մեջ նշվում է, որ ապրիլի 22-ին Գյումրու Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին՝ պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։ -0-