Ռուսական ռազմակայանի մայորի դին է հայտնաբերվել Երևանում
02.01.2017,
16:25
Հայաստանում ռուսական ռազմակայանի մայորի դին է հայտնաբերվել Երևանում:

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսական ռազմակայանի մայորի դին է հայտնաբերվել Երևանում: Այդ մասին ՏԱՍՍ-ին են հայտնել հանրապետության ոստիկանությունից:
«Հունվարի 1-ի ժամը 19-ի սահմաններում Երևանի ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում շտապօգնության կայանից ահագանզ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա»,- նշել է Հայաստանի ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի,վերլուծության և տեղեկատվության վարչության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Էդգար Ջանոյանը:
Նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը: Պարզվել է, որ մահացածը Ռուսաստանի քաղաքացի, 45-ամյա Վիկտոր Եմելյանովն է, ով ժամանակավորապես բնակվում էր նշված հյուրանոցում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ մահվան պատճառը կարող էր լինել սրտի անբավարարությունը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Հաբեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, պարզվում են մահվան հանգամանքները: -0-