424.11
4.26
393.28
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսական օդանավը խոցվել է Սիրիայի ՀՕՊ կողմից, Ռուսաստանը պատասխան գործողությունների իրավունք է իրեն վերապահում

15:47
18 Սեպտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական ռազմական Իլ 20 ինքնաթիռը խոցվել է Միջերկրական ծովի վրա Սիրիայի ՀՕՊ համակարգի կողմից, քանի որ ռուսական օդանավը որպես վահան են օգտագործել իսրայելական F-16 կործանիչները։ Այդ մասին երեքշաբթի լրագրողներին է հայտնել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ–ը։

«Պաշտպանվելով ռուսական օդանավով` իսրայելցի օդաչուներն այն դրել են Սիրիայի ՀՕՊ հարվածի տակ։ Արդյունքում Իլ 20–ը, որի արդյունավետ արտացոլող մակերևույթն ավելի մեծ է, քան F-16ժի մոտ, խոցվել է С-200 համակարգով»,– ասել է գեներալը։

Կոնաշենկովը պարզաբանել է, որ սեպտեմբերի 17–ին Մոսկվայի ժամանակով մոտ 22։00–ին Իսրայելի չորս F-16 ռազմաօդային ուժեր կառավարվող ավիացիոն ռումբերով հարված են հասցրել Լաթաքիայի շրջանի սիրիական օբյեկտների նկատմամբ։ Հարվածն իրականացվել է ոչ մեծ բարձրությունից Միջերկրական ծովի կողմից։

Գեներալի խոսքով, իսրայելական ինքնաթիռները դիտավորությամբ վտանգավոր իրավիճակ են ստեղծել այդ հատվածում գտնվող նավերի և օդանավերի համար։

«Ռմբակոծումը կատարվել է ֆրանսիական ոչ մեծ Auvergne ֆրեգատի գտնվելու վայրից ոչ հեռու և Իլ 20–ի վայրէջքի վայրի մոտ»,– ասել է Կոնաշենկովը։

Ռուսական պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ավիացիայի կառավարման իսրայելական միջոցները և F-16–ի օդաչուները «չէին կարող չտեսնել ռուսական օդանավը, քանի որ այն վայրէջք էր կատարում 5 կմ բարձրությունից։ Այնուամենայնիվ, նրանք դիտավորությամբ գնացել են այդ սադրանքին»,– ասել է նա։

ՌԴ–ն Իսրայելի գործողություններն ընկալել է որպես թշնամական և իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողություններ կատարել։ «Մենք մեզ պատասխան ադեկվատ գործողությունների իրավունք ենք վերապահում»,– ավելացրել է Կոնաշենկովը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:12
29 Մարտի 2024
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը․ վերջինս 6 օր անց մահացել է
Ford–ը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83–ամյա կնոջը
13:13
29 Մարտի 2024
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
Ոտքերով ծեծել է հորը, մտել հարևանի տուն ու դանակով հարվածել․ 40–ամյա տղամարդը  տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
10:45
29 Մարտի 2024
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 14 ավտովթար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել
16:02
28 Մարտի 2024
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը․ Հրազդանի սպանությունը բացահայտվել է
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունը
11:47
28 Մարտի 2024
27–ամյա երիտասարդն օրը ցերեկով փողոցում դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Երիտասարդը թիկունքից հարվածել նախկին կնոջ մեջքին, սրտին և աջ ոտքին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել