ՔԿՀ ծառայողները կալանավայր բերված հեռուստացույցի թաքստոցից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս (ՎԻԴԵՈ)
18.11.2025,
14:06
Հեռուստացույցը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200․000 ՀՀ դրամ տուգանքի չափով. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հեռուստացույցը։
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության տեղեկացմամբ, ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս և 2 բաժանորդային քարտ։
Հեռուստացույցը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

