Պուշկին փողոցում բռնկված հրդեհը մարվել է գրեթե 3 ժամ անց

30.09.2025, 10:02
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 30-ին ժամը 00։26, մարվել՝ 02։31-ին
Պուշկին փողոցում բռնկված հրդեհը մարվել է գրեթե 3 ժամ անց

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Պուշկին փողոցում բռնկված հրդեհը մարվել է գրեթե 3 ժամ անց։

Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, դեպքի վայրում աշխատել է 7 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի բաղդադե շինությունում (մոտ 525 քմ)։   Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 30-ին ժամը 00։26, մարվել՝ 02։31-ին։

Այրվել են շինությունը՝ տանիքով (մոտ 375 քմ), գույք և սարքավորումներ՝ մասամբ։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն։

Նախօրեին հայտնել էինք, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։