ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ փրկարարներն օգնություն են ցուցաբերել Արագածոտնի մարզի Շենկան գյուղում բնակվող ծննդկանին:
Ինչպես հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը, շաբաթ ժամը 04:43-ին ահազանգ է ստացվել, որ կինը ծննդաբերում է, իսկ «Շտապօգնության» մեքենան ճանապարհների դժվարանցանելիության պատճառով մնացել է կես ճանապարհին:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:
Փրկարարներն օգնել են կնոջը հասնել «Շտապօգնության» մեքենային: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում