Փրկարարները ձնաբքի պայմաններում հղի կնոջը տեղափոխել են հիվանդանոց

20.01.2026, 11:24
Փրկարարներն ապագա մայրիկին տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Փրկարարները ձնաբքի պայմաններում հղի կնոջը տեղափոխել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 19-ին, ժամը 11։52-ին ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (ձնաբքի պատճառով ավտոճանապարհը փակ է, շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ), հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները հղի կնոջը փրկարարական մեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։