Պայթյուն՝ Սևան–Երևան ճանապարահին գտնվող գազալցակայանում․ կա տուժած

13.06.2025, 14:11
Այսօր պայթյուն է գրանցվել Սևան–Երևան ճանապարահին գտնվող գազալցակայաններից մեկում
Պայթյուն՝ Սևան–Երևան ճանապարահին գտնվող գազալցակայանում․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր պայթյուն է գրանցվել Սևան–Երևան ճանապարահին գտնվող գազալցակայաններից մեկում։

ՀՀ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։