Պայթյուն Երևանում՝ կարի արտադրամասում. 4 քաղաքացի հոսպիտալացվել է
30.09.2025,
17:12
Երևանում՝ կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 քաղաքացի է հոսպիտալացվել
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նշվում է, որ ըստ նախնական տվյալների՝ 4 քաղաքացի հոսպիտալացվել է։
Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում

