Պայթյուն Երևանի հյուսիսային պողոտայում. կան վիրավորներ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

02.04.2018, 21:26
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում:
 Պայթյուն Երևանի հյուսիսային պողոտայում. կան վիրավորներ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում:


 - рис.1

 - рис.2

Դեռևս չպարզված պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ»-ում:

Ինչպես հայտնում է ականատեսը դեպքի վայրից, ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության մեծ թվով բրիգադներ:

 - рис.3

 - рис.4

Ըստ դեպքի վայրում հավաքվածների, պայթյունի հետևանքով կան վիրավորներ: Նախնական տեղեկություններով, պայթյունն առաջացել է գազաբալոնից: 

«Նովոստի-Արմենիա» գործակալության աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայրում են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, փրկարարներ: -0-

Լուսանկարները և տեսանյութը` «Նովոստի-Արմենիա»-ի