Պայթյուն՝ բենզալցակայանում․ երեք տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, հաղորդում է
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա)։
Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացի հոսպիտալացվել է:
Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում:

