Պայթյուն՝ Արմավիրում. մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն
09.12.2025,
10:24
Ըստ նախնական տվյալների՝ տան խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 9-ին, ժամը 08։38-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևիկ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն։
Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ տան խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն․ մասամբ փլուզվել է միջնապատը՝ մոտ 20 քմ, վնասվել՝ պատուհանը և կենցաղային իրեր։
Մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հեռացրել են իրենցից վտանգ ներկայացնող հատվածները։

