Պայթյուն Արմավիրի մարզում․ 1 տուժած հոսպիտալացվել է

12.12.2025, 16:58
Արմավիրի մարզի Նորապատ գյուղում պայթյուն է տեղի ունեցել
Պայթյուն  Արմավիրի մարզում․ 1 տուժած հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում պայթյուն է տեղի ունեցել։ 

Ինչպես հայտնում է Փրկարար ծառայությունը, դեկտեմբերի 12-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի նախկին անասնագոմերի տարածքում, զոդման աշխատանքներ իրականացնելիս, դիզվառելիքի երկաթե գլանատակառում (40 տ, դատարկ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 

Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին, մարվել՝ 15:12-ին: Այրվել է 15 գ․մ էլ․ մալուխ և էլ․գործիքներ, վնասվել է մեկ գլանատակառի ստորին հատվածը, 3 գլանատակառ ջերմահարվել է։ 

Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ՝ կանխելով հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ։