Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանի գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
28.02.2025,
14:16
Նազելի Բաղդասարյանի բնակարանի գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանի գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Գողությունը):
Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Armlur.am-ն ավելի վաղ տեղեկություն էր տարածել, թե Նազելի Բաղդասարյանին պատճառված վնասը հասնում է 50 հազար դոլարի։
«ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը գողոնի արժեքի հետ կապված չի համապատասխանում իրականությանը», – նշեց Ավդալյանը։