Պարզվել է Երևանում 30–ամյա երիտասարդի մահվան նախնական պատճառը
06.03.2017,
18:53
Քննություն է կատարվում 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու համար։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Քննություն է կատարվում 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու համար։
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է փաստի որոշ հանգամանքներ։
2017 թվականի մարտի 6-ին՝ ժամը 00:30-ին, շտապօգնության 2-րդ ենթակայանից հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոց մեկնած շտապօգնության խումբը «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի մեջ մոտ 30-35 տարեկան տղամարդու դի է հայտնաբերել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի գագաթային հատվածում պատռված վերքի ձևով, իսկ ձախ ձեռքի մատներին՝ այրվածքին բնորոշ վնասվածքներով:
Երևանում ՎԱԶ 2106 մեքենայի մեջ երիտասարդի դի է հայտնաբերվել>>
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը` մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 1987թ. ծնված Օմար Ամարյանն է:
«Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ամարյանն ընկել է էլեկտրասյան վրայից։ Մասնագետների նախնական ախտորոշման համաձայն՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու պատճառով»,– ասվում է հաղորդման մեջ։
Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անզգուշությամբ մահ պատճառելը):
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Օմար Ամարյանի մահվան բոլոր հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ -0-