Պարզվել է Հյուսիսային պողոտայում հնչած պայթյունից տուժածների ինքնությունը
02.04.2018,
22:30
Մոտ մեկուկես ժամ առաջ պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մոտ մեկուկես ժամ առաջ պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում:
Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոն: Պայթյունի հետևանքով կան տուժածներ, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներ: Նրանք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է ութ տուժածների անունները` Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):
ԱԻ նախարար Արթուր Տոնոյանի խոսքով, 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակն արդեն վերահսկելի է, բայց վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա այժմ վիրահատվում է: -0-

Загружается новость ...
"Право"