632.79
7.15
519.83
+25
Եղանակը Երևանում
Հայ

«Օրենքով գող»-ին մեղադրանք է առաջարդվել թմրամիջոցների ձեռքբերման գործով

17:07
31 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 31 Օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Մեղադրանք է առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող) Ա.Ղ.-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել Ա.Ղ.-ին: Նա, հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ և գտնվելով կալանքի տակ, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, նույն գործով մյուս ամբաստանյալ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի օժանդակությամբ, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից անձնական օգտագործման նպատակով ապօրինի  ձեռք է բերել, պահել և փոխադրել է թմրամիջոցներ:

Загружается новость ... "Лево"
Մասնավորապես՝ Ա. Ղ.-ն, գտնվելով կալանքի տակ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, 2019 թ. հունիսին համաձայնության է եկել ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի հետ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից խոշոր չափերով «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր և «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու հարցում իրեն օժանդակելու շուրջ: Այնուհետև, Կ. Ս.-ն 2019 թ. հունիսի 7-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից ստացել է խոշոր չափի՝ ընդհանուր 0,3192 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր և մանր չափի՝ 0,31 գրամ քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց՝ Ա. Ղ.-ին ապօրինի փոխանցելու համար: Կ. Ս,-ն, հիշյալ թմրամիջոցներն իր մոտ թաքցրած, նույն օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում կայացած դատական նիստին մասնակցելու նպատակով տեղափոխվել է դատարան, որտեղ թմրամիջոցներն ապօրինի փոխանցել է Ա. Ղ.-ին։ Վերջինս, նշված թմրամիջոցները վարտիքի մեջ թաքցնելով, իր հետ տեղափոխել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ դրանք հայտնաբերվել են անձնական խուզարկության արդյունքում:

Նույն քրեական գործի շրջանակներում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման օժանդակության համար մեղադրանք է առաջադրվել նաև Կ.Ս-ին: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը խափանելու, կանխելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:44
08 Հունիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
11:01
08 Հունիսի 2021
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին (ՎԻԴԵՈ)
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին.ՎԻԴԵՈ
16:37
07 Հունիսի 2021
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
15:35
07 Հունիսի 2021
Դաժան սպանություն Երևանում. 31–ամյա զարմիկը դանակահարել է 55–ամյա քեռուն մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի պատճառով (ՎԻԴԵՈ)
Դաժան սպանություն Երևանում. 31–ամյա զարմիկը դանակահարել է 55–ամյա քեռուն մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի պատճառով.ՎԻԴԵՈ
12:01
07 Հունիսի 2021
«Հայփոստի» միջոցով ուղարկված առաքանու մեջ հայտնաբերվել են «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ–ի բացահայտումը (ՎԻԴԵՈ)
«Հայփոստի» միջոցով ուղարկված առաքանու մեջ հայտնաբերվել են «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ–ի բացահայտումը.ՎԻԴԵՈ
15:14
06 Հունիսի 2021
Դաժան սպանություն. 31–ամյա տղամարդը մահացել է ծեծի հետևանքով ստացված վնասվածքներից (ՖՈՏՈ)
Դաժան սպանություն. 31–ամյա տղամարդը մահացել է ծեծի հետևանքով ստացված վնասվածքներից.ՖՈՏՈ
20:47
04 Հունիսի 2021
Խոշոր ավտովթար Ջերմուկի մոտ. ԳԱԶ–ը ջարդուփշուր է եղել, վարորդի վիճակը ծանր է
Խոշոր ավտովթար Ջերմուկի մոտ. ԳԱԶ–ը ջարդուփշուր է եղել, վարորդի վիճակը ծանր է
14:52
04 Հունիսի 2021
Արարատի մարզում Opel–ը վրաերթի է ենթարկել 7–ամյա տղայի. նա հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում Opel–ը վրաերթի է ենթարկել 7–ամյա տղայի. նա հիվանդանոցում մահացել է
13:05
04 Հունիսի 2021
18-ամյա աղջիկը գողություն է արել «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակների դրամարկղերից (ՎԻԴԵՈ)
18-ամյա աղջիկը գողություն է արել «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակների դրամարկղերից.ՎԻԴԵՈ
17:37
03 Հունիսի 2021
24–ամյա տղամարդը խարդախությամբ ավտոմեքենաներ է հափշտակել, 20 մարդ տուժել է
24–ամյա տղամարդը խարդախությամբ ավտոմեքենաներ է հափշտակել, 20 մարդ տուժել է
15:59
03 Հունիսի 2021
Ձորից 47–ամյա տղամարդու դի է դուրս բերվել
Ձորից 47–ամյա տղամարդու դի է դուրս բերվել
15:04
03 Հունիսի 2021
Շիրակի մարզում 49–ամյա վարորդը Mercedes–ով վրաերթի է ենթարկել քաղաքացու.վերջինս տեղում մահացել է
Շիրակի մարզում 49–ամյա վարորդը Mercedes–ով վրաերթի է ենթարկել քաղաքացու.վերջինս տեղում մահացել է