«Օրենքով գող» է ձերբակալվել․ նա փորձել է օգնել տղամարդուն ՔԿՀ-ում գտնվող անձից նրա պարտքը ստանալ (ՎԻԴԵՈ)

14.08.2020, 14:55
Տղամարդն «օրենքով գողի» միջոցով փորձել է ՔԿՀ-ում գտնվող անձից իր պարտքը ստանալ․ «օրենքով գողին» և նրա ղեկավարած խմբավորման մասնակցին ձերբակալել են
«Օրենքով գող» է ձերբակալվել․ նա փորձել է օգնել տղամարդուն ՔԿՀ-ում գտնվող անձից նրա պարտքը ստանալ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող ակտիվ պայքարի շրջանակներում, ինչպես և հասարակության մեջ այդպիսի դրսևորումները արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը

Загружается новость ... "Лево"
Ըստ տեղեկությունների, մի տղամարդ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձից իր պարտքը ստանալու նպատակով մայիսին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի, այսպես կոչված՝ «օրենքով գող»-ի: Վերջինս հրահանգել է իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, տվյալ քրեակատարողական հիմնարկի, այսպես կոչված «զոն նայողի» հետ միասին լուծել այդ հարցը: Վերջինս էլ, օգտվելով տվյալ ՔԿՀ-ում իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից, ձեռնամուխ է եղել «օրենքով գողի» հրահանգի կատարմանը, ներգրավելով իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներին և այդ նպատակով ձեռնարկելով գործուն միջոցներ:

«Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե: Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի ծառայողների հետ համագործակցությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք տվյալներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կատարվել են խուզարկություններ, առգրավվել են քրեական գործի համար նշանակություն ունեցող առարկաներ։ Այսպես կոչված «օրենքով գողն» ու նրա ղեկավարած խմբավորման մասնակիցը ձերբակալվել են:-0-