Opel–ում 168 շիշ կեղծ օղի է եղել․ կան ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ)

23.05.2025, 12:47
41–ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել է 168 շիշ կեղծ օղի․ ՎԻԴԵՈ
Opel–ում 168 շիշ կեղծ օղի է եղել․ կան ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ 41–ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել է 168 շիշ կեղծ օղի։

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, Արարատի մարզի պարեկները ապրիլի 23-ի գիշերը Սայաթ-Նովա գյուղից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա, որի սրահում և բեռնախցիկում կար մեծ քանակությամբ օղի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Պարզվել է, որ «Օպելի» բեռնախցիկում և սրահում առկա 168 շիշ կեղծ օղին շշալցրել է 41-ամյա վարորդը, և գիշերը 39-ամյա եղբոր հետ դրանք տեղափոխում էր ազգականի տուն` վաճառելու նպատակով:

Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով «Օպելի» 41-ամյա վարորդը և 39-ամյա եղբայրը ձերբակալվել են, ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, այդ թվում` իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության հատկանիշներով:

Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է նաև, որ 41-ամյա տղամարդը Բալահովիտ գյուղում և Երևանի Ավան վարչական շրջանում իր կողմից օգտագործվող ավտոտնակներում ունի տարբեր տեսակի օղու շշեր, խցաններ և տարաներ, իսկ իր բնակության վայրում՝ արդեն շշալցված 160 կեղծ օղի:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: