Opel–ն ընկել է Դեբեդ գետը. կա զոհ և վիրավոր
30.01.2017,
15:42
Երկուշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 12։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղպատ գյուղի վարչական տարածքով հոսող Դեբեդ գետը ավտոմեքենա է ընկել։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, օդեպքի վայր են ժամանել Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Վերամբարձ կռունկով գետից դուրս է բերվել Opel Astra մակնիշի ավտոմեքենան, որից միջից էլ դուրս բերեցին երիտասարդ տղայի դի։
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը։
Դասակի հրամանատարը քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերել վիրավորին՝ Իջևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Հայկ Ղազումանին, ում նախ տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Ալավերդու բժշկական կենտրոնի աշխատակիցները, որից հետո նրան տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, ինչպես նաև վարորդի ինքնությունը։ -0-