ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ողբերգական ՃՏՊ է տեղի ունեցել Գյումրի-Բավրա ավտոճանապարհին կիրակի լույս գիշերը:
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ՃՏՊ-ի մասին ահազանգն «911» ծառայությանը ստացվել է օգոստոսի 4-ին ժամը 00:36-ին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: -0-