ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 9-ին, ժամը 11։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Նալբանդյան փողոցի տներից մեկի մոտ կայանած «Opel Zafira» ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։39-ին, մարվել՝ 11։51-ին Այրվել է ավտոմեքենան։-0-
