Օդինցովոյում դիմակավորված դեռահասը հարձակվել է աշակերտների վրա․ երեխաներից մեկը մահացել է, կան տուժածներ (ՎԻԴԵՈ)

16.12.2025, 13:35
Դիմակավորված դեռահասը սառը զենքով հարձակվել է աշակերտների վրա․ ՎԻԴԵՈ
Օդինցովոյում դիմակավորված դեռահասը հարձակվել է աշակերտների վրա․ երեխաներից մեկը մահացել է, կան տուժածներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքային շրջանի Գորկի-2 գյուղում դիմակավորված դպրոցականը սառը զենքով հարձակվել է մարդկանց վրա։

«112» Telegram ալիքի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել էլիտար միջնակարգ դպրոցում։

Ինչպես հստակեցնում է mk.ru-ն, դպրոցի վրա հարձակվել է 15-ամյա աշակերտ։ Ըստ հրատարակության աղբյուրի՝ ուսուցիչները նախկինում այդ դեռահասի հետ խնդիրներ չեն ունեցել։

Lenta.ru-ի աղբյուրի տվյալներով՝ Օդինցովոյի դպրոցում զինված աշակերտի հարձակման հետևանքով տուժել է երեք մարդ՝ պահակը և աշակերտներ։

Երեխաներից մեկը ստացված վնասվածքներից մահացել է։ Նախնական տվյալներով՝ խոսքը չորրորդ դասարանի աշակերտի մասին է։ Հանցագործը նրա մարմնի ֆոնին սելֆի է արել

Աշակերտները դպրոցից դուրս են վազել առանց վերնազգեստի և թաքնվել մոտակա շենքի մուտքում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններն ու բժիշկները։

Դիմակավորված դպրոցականին վնասազերծել են ուժայինները։