Նուբարաշենի աղբավայրում քաղաքացու դի է հայտնաբերվել. ՆԳՆ
19.11.2025,
13:11
Անձի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի Արմենիա/․ Այսօր Նուբարաշենի աղբավայրում շտապօգնության խումբը արձանագրել է դեռևս անհայտ անձի մահը։ Այս մասին «Նովոստի- Արմենիա»-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
«Հաղորդում է ստացվել, որ աղբավայրի աշխատակիցները նկատել են սարից իջնող մարդու, որն ընկել է։ Լրացուցիչ մանրամասներով հանդես կգա Քննչական կոմիտեն», - հայտնեց ՆԳՆ-ն։
ՔԿ-ից էլ հայտնեցին, որ անձի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

