«Նուբարաշեն» ՔԿՀ–ում դատապարտյալ է ինքնասպան եղել
21.04.2025,
10:26
52–ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել։
Ինչպես հայտնում է «Փաստինֆո»–ն, հղում անելով ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին, ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։
Անմիջապես կանչվել է շտապ օգնություն։
«Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել է նա։