Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ

22.04.2017, 21:18
Հայտնի են դարձել որոշ մանրամասներ ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության գործով ձերբակալվածի մասին:
Նոր մանրամասներ ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական զինծառայողի սպանության կասկածյալը տառապում է հոգեկան հիվանդություններով, Ինտերֆաքսին հայտնել է իրավապահ մարմիններում առկա աղբյուրը:

«Ձերբակալվածն ավելի վաղ աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Նա անցել է մի շարք քրեական գործերով, նրա նկատմամբ նյութեր են նախապատրաստվել»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով, նշանակվել է 20-ամյա ձերբակալվածի դատահոգեբանական փորձաքննություն:

Հայտնի է ռուսական ռազմակայանի զինծառայողի սպանության նախնական պատճառը>>

Հայաստանի քննչական կոմիտեից Ինտերֆաքսին հայտնել են, որ քրեական գործը հանձնարարվել է վարել հատկապես կարևոր գործերի քննչական վարչությանը:

Ապրիլի 22-ին Գյումրու 102-րդ ռուսական ռազմակայանից ոչ հեռու գտնվող խանութի մոտ հայտնաբերվել է ռազմակայանի ռուս զինծառայող Դմիտրի Ալպաևի դին՝ պարանոցի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով: -0-