Նոր տվյալներ Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից տուժածների վերաբերյալ. 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է

31.08.2019, 12:28
Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 16-ի։
Նոր տվյալներ Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից տուժածների վերաբերյալ. 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 16-ի։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում:

Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Загружается новость ... "Право"

Նիկողոսյանի խոսքով, Վրաստանի տարբեր հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրանցից 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, 3-ի վիճակը գնահատվում է բավարար, իսկ 3 տուժածների մասին այս պահին հավելյալ տեղեկատվություն է հավաքվում։

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։ -0-