612.16
7.12
513.73
+25
Եղանակը Երևանում
Հայ

Նոր մանրամասներ Տավուշի ողբերգական դեպքից. ձերբակալվել է 28-ամյա հորաքույրը. նա փայտով ծեծում էր անչափահաս երեխաներին

13:09
21 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/.  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում` Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև  ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը: 


«Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՔԿ մամուլի հաղորդագրության համաձայն, քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Նրանց վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

«2020թ. օգոստոսի 20-ին Խաշթառակ համայնքի 28-ամյա բնակչուհին ձերբակալվել է»,- նշում են ՔԿ-ից:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0- 
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:25
18 Հունիսի 2021
Սարսափելի ավտովթար–հրդեհ Արագածոտնում.բախման հետևանքով Mercedes–ն այրվել է, մեքենայում հայտնաբերվել է 29–ամյա վարորդի մոխրացած դին (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար–հրդեհ Արագածոտնում.բախման հետևանքով Mercedes–ն այրվել է, մեքենայում հայտնաբերվել է 29–ամյա վարորդի մոխրացած դին.ՖՈՏՈ
15:44
17 Հունիսի 2021
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 43–ամյա վարորդը Ford–ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 15–ամյա երեխայի
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 43–ամյա վարորդը Ford–ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 15–ամյա երեխայի
13:24
17 Հունիսի 2021
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
20:25
16 Հունիսի 2021
Գեղարքունիքում բախվել են ՎԱԶ–ն ու Ford-ը, վերջինս շրջվել է. կա զոհ
Գեղարքունիքում բախվել են ՎԱԶ–ն ու Ford-ը, վերջինս շրջվել է. կա զոհ
16:06
16 Հունիսի 2021
40–ամյա գորիսցին, ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող, ստիպել է պատերազմում անհետ կորած զինվորների՝ իգական սեռի հարազատներին ուղարկել մերկ նկարներ և տեսանյութեր
40–ամյա գորիսցին, ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող, ստիպել է պատերազմում անհետ կորած զինվորների՝ իգական սեռի հարազատներին ուղարկել մերկ նկարներ և տեսանյութեր.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
14:50
16 Հունիսի 2021
Կասեցվել է մսամթերքի և զովացուցիչ ըմպելիքների արտադրամասերի գործունեությունը (ՖՈՏՈ)
Կասեցվել է մսամթերքի և զովացուցիչ ըմպելիքների արտադրամասերի գործունեությունը.ՖՈՏՈ
12:01
16 Հունիսի 2021
Երևանի երկու զարգացման կենտրոններում երեխաներ են թունավորվել թթվասերից և կաթնաշոռից. կարգավորիչը նշել է արտադրողի անունը
Երեխաները հոսպիտալացվել են, նույն կաթնամթերքի օգտագործումից հետո ինքնազգացողության վատացման մասին ահազանգեր են ստացվել նաև այլ քաղաքացիներից
10:45
16 Հունիսի 2021
Սպանությունը Կոտայքի մարզի սրբավայրերից մեկում. 41–ամյա տղամարդուն դանակահարել են, նա հիվանդանոցում մահացել է
Սպանությունը Կոտայքի մարզի սրբավայրերից մեկում. 41–ամյա տղամարդուն դանակահարել են, նա հիվանդանոցում մահացել է
14:01
15 Հունիսի 2021
Վրեժ. Մալիշկա գյուղում 61–ամյա տղամարդը համագյուղացու կցորդիչի տակ նռնակ է տեղադրել նրան սպանելու համար
Վրեժ. Մալիշկա գյուղում 61–ամյա տղամարդը համագյուղացու կցորդիչի տակ նռնակ է տեղադրել նրան սպանելու համար
11:46
15 Հունիսի 2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, մեքենաներից մեկը ջարդուփշուր է եղել, կա 7 վիրավոր
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, մեքենաներից մեկը ջարդուփշուր է եղել, կա 7 վիրավոր
11:29
15 Հունիսի 2021
Հայաստանում 3 տղամարդ ձերբակալվել է շուրջ 10 հազար կեղծ դոլար շրջանառելու համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանում 3 տղամարդ ձերբակալվել է շուրջ 10 հազար կեղծ դոլար շրջանառելու համար.ՎԻԴԵՈ
00:20
15 Հունիսի 2021
Արտաշատում գրանցված սարսափելի սպանության հետքերով. 21-ամյա մի երիտասարդ մտել էր 51–ամյա կնոջ տուն ու դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան (ՎԻԴԵՈ)
Արտաշատում գրանցված սարսափելի սպանության հետքերով. 21-ամյա մի երիտասարդ մտել էր 51–ամյա կնոջ տուն ու դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան.ՎԻԴԵՈ