Նոր մանրամասներ՝ ամուսնու կողմից հղի կնոջը դանակահարելու դեպքից․ տղամարդը դանակահարել է նաև կնոջը փրկության հասած տաքսու վարորդին

19.01.2026, 10:55
Սարսափելի միջադեպ՝ Արարատում․ ամուսինը դանակահարել է հղի կնոջն ու նրան օգնության հասած տաքսու վարորդին
Նոր մանրամասներ՝ ամուսնու կողմից հղի կնոջը դանակահարելու դեպքից․ տղամարդը դանակահարել է նաև կնոջը փրկության հասած տաքսու վարորդին

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց միջադեպի կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։50-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել 25-ամյա Նուշիկ Ա․-ն՝ պարանոցի և որովայնի շրջանում կտրած-ծակած վերքերով։ Նա հետագայում տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ կինը 6 ամսական հղի է։

Նույն օրը «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև 24-ամյա Ռաֆիկ Հ․-ն՝ կտրած-ծակած վնասվածքներով, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։

Քրեական ոստիկանների տվյալներով՝ հղի կնոջը դանակահարել է նրա ամուսինը՝ 27-ամյա Հրահատ Ա․-ն, Երևան–Երասխ ավտոճանապարհի «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Երբ Ռաֆիկ Հ․-ն փորձել է միջամտել, նա նույնպես դանակահարվել է։ Կասկածյալը դեպքից հետո դիմել է փախուստի։

Դեպքի վայրում հայտնաբերվել է արյան հետքերով «Opel» ավտոմեքենա։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կասկածյալին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։