555.06
6.72
478.42
+7
Եղանակը Երևանում
Հայ

Nissan-ը բախվել է գովազդային վահանակին, որը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա. կա 3 վիրավոր

10:57
15 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 15-ին, ժամը 02։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին․ վահանակը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արթուր Հ․-ն (ծնված 1993 թ․) և Գևորգ Բ․-ն (ծնված 1996 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից․ վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Էդգար Դ․-ին (ծնված 2000 թ․), ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։-0-

Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:12
15 Հոկտեմբերի 2021
Արմավիրում բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում դեղատներ է թալանել
Արմավիրում բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում դեղատներ է թալանել
19:37
14 Հոկտեմբերի 2021
Մտել է ընդունարան, փակել դուռն ու գրպանից հանել դանակը.մանրամասներ բուժքույրերի վրա կատարված հարձակումից (ՎԻԴԵՈ)
Մտել է ընդունարան, փակել դուռն ու գրպանից հանել դանակը.մանրամասներ բուժքույրերի վրա կատարված հարձակումից.ՎԻԴԵՈ
14:27
14 Հոկտեմբերի 2021
2 մլն 600 հազար դրամ. արտասովոր գողություն Երևանի տերմինալներից մեկից (ՎԻԴԵՈ)
2 մլն 600 հազար դրամ. արտասովոր գողություն Երևանի տերմինալներից մեկից.ՎԻԴԵՈ
12:39
14 Հոկտեմբերի 2021
Երևանում 13–ամյա տղան իր մոտ եղած դանակով դանակահարել է 51–ամյա տղամարդուն
Երևանում 13–ամյա տղան իր մոտ եղած դանակով դանակահարել է 51–ամյա տղամարդուն, վերջինս հոսպիտալացվել է
11:12
14 Հոկտեմբերի 2021
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասրադը հիվանդանոցում մահացել է
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասրադը հիվանդանոցում մահացել է
15:08
13 Հոկտեմբերի 2021
Սերիալների հայտնի դերասանուհին Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային
Աշտարակի խճուղում սերիալների հայտնի դերասանուհին Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային
11:43
13 Հոկտեմբերի 2021
Տղամարդը մտել է ԲԿ ու դանակով հարձակվել է բուժքույրերի վրա
Տղամարդը մտել է ԲԿ ու դանակով հարձակվել է բուժքույրերի վրա
15:49
12 Հոկտեմբերի 2021
Ոդբերգական վրաերթ. Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի
Ոդբերգական վրաերթ. Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի
15:57
11 Հոկտեմբերի 2021
Լոռու մարզում տղամարդու դի է հայտնաբերվել` գանգի ոսկրերի կոտրվածքներով
Լոռու մարզում տղամարդու դի է հայտնաբերվել` գանգի ոսկրերի կոտրվածքներով
11:31
11 Հոկտեմբերի 2021
Սարսափելի դեպք Երևանում. բետոնե պանելի տակ երեխայի դի է հայտնաբերվել
Սարսափելի դեպք Երևանում. բետոնե պանելի տակ երեխայի դի է հայտնաբերվել
10:51
11 Հոկտեմբերի 2021
Սարսափելի դեպք Գյումրիում. աղջիկը մորը հոգեմետ դեղեր է խմեցրել, ինչից հետո ինքն էլ է մի քանի դեղ խմել, մայրը մահացել է
Սարսափելի դեպք Գյումրիում. աղջիկը մորը հոգեմետ դեղեր է խմեցրել, ինչից հետո ինքն էլ է մի քանի դեղ խմել, մայրը մահացել է
13:23
08 Հոկտեմբերի 2021
Բաթումում բնակելի շենք է փլուզվել. նախնական տվյալներով, կան զոհեր
Բաթումում բնակելի շենք է փլուզվել. նախնական տվյալներով, կան զոհեր