«Նաիրիտ» քիմգործարանն է այրվում (ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

28.08.2017, 14:49
Հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» քիմիական գործարանում։
«Նաիրիտ» քիմգործարանն է այրվում (ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» քիմիական գործարանում։

ԱԻՆ–ի փոխանցմամբ, «Նաիրիտ»–ում հրդեհի մասին ահազանգը ստացվել է 13։10–ին։ Հրդեհին տրվել է բարդության երկրորդ աստիճան։

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ գործարանի տարածքից այրման արգասիքներն ընկնում են երկու կիլոմետր շառավղով հեռավորության վրա։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ վեց հաշվարկ։ Առայժմ բռնկման մանրամասներ և պատճառներ չեն ներկայացվում։

 - рис.1

Shamshyan.com կայքի տեղեկացմամբ, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Նաիրիտ 1» գործարանի ինչ-որ ռեզերվուար է պայթել, ինչի հետևանքով էլ առաջացել է խոշոր հրդեհ։

 - рис.2

«Նաիրիտ» գործարանը պարապուրդի մեջ է 2010 թվականից։ Գրեթե վեց տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը քիմհսկայի նախկին աշխատողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան ասել է, որ գործարանը կվերագործարկվի, երբ ներդրող հայտնվի։ -0-